▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբևէ մտածե՞լ ենք, թե Թուրքիան ինչ տեսքով է փոխհատուցելու ցեղասպանության համար

Մտածենք, կողմնորոշվենք նախապես: Երբևէ մտածել ենք, թե թուրքիան ինչ տեսքով է փոխհատուցելու ցեղասպանության համար? Երբ օրը գա, իսկ այն հաստատ գալու է, և թուրքիան ստիպված լինի փոխհատուցել, արդյոք գիտենք մենք ինչ ենք ուզում? : Պետք չէ ասել .հլը թող գա կորոշենք. որոշել պետք է նախապես, որ վաղը դրա շուրջ չվիճենք: Ըստ իս չի կարելի բավարարվել միայն ավերված բնակավայրերի, եկեղեցիների ,խլված կյանքերի, թալանված և բռնագրավված գույքի դիմաց նյութական փոխհատուցմամբ: Այղ ամենը բնականաբար պետք է լինի, բայց հայության բոլոր շերտերը պետք է ունենան մեկ նպատակ`Արևմտյան Հայաստանի թուրքիայի կողմից օկուպացված տարածքներում տեսնել ՀՀ պետական դրոշը`եռագույնը:

Հ. Գ. Բոլոր նրանք ով կասի, որ գրածս պոպուլիզմ, կամ ուտոպիա է, թող հիշեն ,որ 30 տարի առաջ նույնպիսի պոպուլիզմ և ուտոպիա էր, թե ասեին, անկախ Հայաստան, թուրքերից մաքրված Հայաստան ,Արցախի Հանրապետություն:

Տիգրան Մկրտչյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին