▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ հաշվի ես առնում, որ սույն անձը Արմեն Սարգսյանի սանիկն է՝ պատահականությունների շղթան էլ ավելի զարմանահրաշ է դառնում

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պարզվում ա` մեր բոլորիս կողմից արդեն շատ սիրված ԱՆԻֆ-ի ղեկավարը՝ Փափազյան Դավիթը, ԱՆԻՖ-ի 70 միլիոն դոլարը քամուն տալուց հետո անցել ա գործի մի հիմնադրամում, որը ստեղծել են ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ: Հիմնադրամի նպատակն էր Պաղեստինի ժողովրդի պարենային խնդիրները լուծելը: Բնական է` դա իրականում նշանակում է, որ իրական առաքելությունը պաղեստինցիքին սովամահության դատապարտելն էր, ինչն էլ փայլուն իրագործվել է: Ընդ որում, սրանք գործում են առանձնահատուկ ցինիզմով. օրինակ` հայտարարում են օգնություն բաժանելու հասցեն ու բառիս բուն իմաստով գնդակահարում են բոլոր նրանց, ովքեր այդ հասցեով գալիս են սնունդ ստանալու: Հիմա էս մեր մեծարգո հայրենակցին, ով այդ հիմնադրամի տնօրեններից է, մեղադրանք է առաջադրվել էթնիկ զտում կազմակերպելու մեջ:

Համաձայնեք` բավականին տարօրինակ զուգադիպություն է, երբ նույն անձը մի քանի տարվա ընթացքում առանցքային դեր է ստանձնում երկու` թվում է թե իրարից անկախ տարածաշրջաններում, ու երկուսում էլ էթնիկ զտում է տեղի ունենում: Պատահականությունների շղթան էլ ավելի զարմանահրաշ է դառնում, երբ հաշվի ես առնում, որ սույն անձը երջանկահիշատակ նախագահ Արմեն Սարգսյանի սանիկն է: Այո´, հենց British Petrolium-ի Արմեն Սարգսյանի...

Հանրային դիսկուրսում «թուրք-ադրբեջանական հեղաշրջման» եզրույթը այնքան է արմատացել, որ շատերի ուշադրությունից վրիպում է այն ՓԱՍՏԸ, որ Բաքուն (և ինչ-որ չափով Անկարան) ընդամենը մարտավարական խաղաքար են այս տախտակի վրա: Ռազմավարական որոշումները լրիվ այլ տեղ են կայացվում: Ակնհայտ է նաև, որ Արցախի ու Պաղեստինի էթնիկ զտումը նույն տրամաբանական շղթայի մասնիկներ են: Այդ շղթայի մաս է կազմում նաև Հայաստանի ռազմավարական դիրքերի ոչնչացումը, բյուջեն մսխելը, ատոմակայանը փակելը, եկեղեցին կազմաքանդելը: Հայաստանում չպետք է մնա ոչ մի գործող հաստատություն-ինստիտուտ: Այն պետք է վերածվի լոկ տարածքի, որտեղ ի հայտ կգան «ահաբեկչական» խմբավորումներ, որոնց չեզոքացնելու համար էլ այստեղ զորք կմտցվի... ընդ որում, ինչպես ՀԱՄԱՍ-ն էր ի սկզբանե հիմնադրվել Իսրայելի կողմից, այնպես էլ մեր տեղի «ահաբեկիչները» հիմանդրվելու են նույն կենտրոնից: Ռեբրենդինգ եղած «Ծռերը», նույն Բրենդա Շաֆեռի կամ իրա նման մեկի ուղղակի կոորդինացմամբ...

21րդ դարում պարզվեց, որ նախկինում «դավադրության տեսություն» պիտակված բոլոր սցենարները հեչ էլ տեսական չէին, այլ բուն, պրակտիկ դավադրություն: Այս համատեքտում հետաքրքվողները կարող են ուսումնասիրել կանադացի Ջոշուա Հալդեմանի կենսագրությունը, իր կուսակցությունը, հայտարարված օրակարգը: Հալդեմանը մահացել է 1973 թվին, բայց հիմա կենդանի է իր թոռը՝ Իլոն Մասկը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին