▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ չկայացած ոստիկանը դառնում է փրկարար՝ խայտառակությունն ունենում է այս տեսքը. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է փորձում ցուցադրել Ցուցուլյանը

Կոմիտաս պողոտայի վրա «Yerevan City» սուպերմարկետի հրդեհի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն, գեներալի կոչում ունեցող Կամո Ցուցուլյանը, ով նախկինում երբեք առնչություն չի ունեցել փրկարար ծառայության հետ, այլ եղել է ոստիկան, հրդեհի ժամանակ, քաղաքացիական հագուստով բարձրանում է հրշեջ-փրկարարների համար նախատեսված սանդուղքով՝ հրդեհի մարման վայր։ Ակնհայտ է, որ նա այդ կարգավիճակում ոչ միայն չի կարող ֆունկցիոնալ աջակցություն ցուցաբերել հրշեջ-փրկարարների, այլև հակառակը՝ խանգարելու նրանց՝ իրենց ծառայությունն իրականացնելու ժամանակ։

Ակնհայտ է, որ այդ դերասանության նպատակ մեկն է․ Ցուցուցույանը փորձում է Սամվել Ալեքսանյանի ցուցադրել իր «անձնազոհ» կեցվածքը՝ նրա փողերի փրկության գործում, դրանից կրճոններ ստանալու հնարավոր ակնկալիքով։

Երբ չկայացած ոստիկանը դառնում է փրկարար՝ խայտառակությունն ունենում է այս տեսքը»։

***

Կոմիտասի պողոտայի «Yerevan city»–ում բռնկված հրդեհը  մեկուսացված է, տարածումը կանխվել է, այժմ իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա, լրագրողներին ասաց ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը։ 

«Հրդեհի բռնկման օջախը եղել է KFC  սննդի օբյեկտից։ Վնասների մասին դեռ ոչինչ հնարավոր չէ ասել, հրդեհի մակերեսի մասին նույնպես չենք կարող տեղեկություն տալ, դեռ պետք է չափագրում արվի, տարբեր հատվածներում է հրդեհ եղել»,–ասաց նա։ 

Հավելեց` նախնական տվյալներով` տուժած քաղաքացիներ չկան, բայց սա խիստ նախնական է։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին