▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ ԱԱԾ-ի և Քննչականի խումբը մտավ մեր տուն, 4 անչափահաս երեխաներ քնած էին, վախեցան». Տեր Սարգիս

«Արագածոտնի թեմ ուժայինների ներխուժման օրը բոլորիս տներն են եկել: Առավոտյան մտել են մեր տուն ԱԱԾ-ի և Քննչականի խումբը, 4 անչափահաս երեխաներ տանը քնած էին, նրանց մոտ կար վախի զգացողությունը»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսը:

«Մինչև վերջերս երբ որ դուռը թակում էին, փոքրիկ աղջիկս վախից փախչում էր սենյակ»,- նշել է քահանան և հավելել, որ հոգևոր սպասավորների հանդեպ այդպիսի վերաբերմունքն անսպասելի էր:

***

Տեր Սարգիսը «24Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ստեփան Ասատրյանի վարքագծին՝ նշել է․ «Հետադարձ հայացքով հիմա գուցե կարելի է ինչ-որ բաներ հիշել, բայց այն ժամանակ ես որևէ բան չեմ նկատել։ Եթե նկատած լինեի, բնականաբար քահանայաբար և եղբայրաբար կխոսեի նրա հետ, նախքան իր գրառումները»։

Նրա խոսքով՝ այդ զրույցի ընթացքում Ստեփան Ասատրյանին բացատրել է, որ այն, ինչ նա գրում է կամ ասում է, չպետք է դառնա ֆեյսբուքյան քննարկման առարկա։ «Եկեղեցին ընտանիք է, և յուրաքանչյուր ընտանիքում կարող են լինել խնդիրներ, որոնք պետք է լուծվեն ներսում՝ ընտանեաբար․․․ Իսկ նրա պատասխանը եղել է․ «Ես հետդարձի ճանապարհ չունեմ, ես անցնում եմ իշխանական կողմը»,- նշել է Տեր Սարգիսը՝ հավելելով, որ արդեն իսկ Եկեղեցում պառակտում կա։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին