▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երանի նրանց, ովքեր վաստակել են Նիկոլի անկեղծ թշնամությունը»․ Միքայել Նահապետյան

Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անձնիշխանությունը չունի արժեքներ, չունի բարոյականություն, չունի դաշնակիցներ։
Եթե երեկ նրա թշնամին «հակահեղափոխությունն» էր, այսօր Ազատություն ռադիոկայանն ու Ամերիկյան համալսարանը, վաղը նրա թշնամին են լինելու քաղաքացիները։
Անձնիշխանության պայմաններում չկա օրենք, ճշմարտություն ու հանրային շահ` միակ օրենքը նրա կամքն է, միակ ճշմարտությունը նրա խոսքը, միակ շահը նրա իշխանությունը։
Անձնիշխանության հետ կառուցողական հարաբերությունը լոկ փախուստ է անխուսափելիից։
Երանի նրանց, ովքեր վաստակել են Նիկոլի անկեղծ թշնամությունը, որովհետև դա ամենաապահով ու արժանապատիվ ձևն է նրա հետ հարաբերություններում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին