|
ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսկական պետական ղեկավարի օրինակ է։ «Նախագահ Ալիևն ունի շատ ավելի ուժեղ բանակ։ Նա օգտվեց պահից՝ վերադարձնելու իրենը (նկատի ունի բռնազավթված Արցախի Հանրապետությունը-խմբ)»,- ասել է Ուիթքոֆը՝ մեկնաբանելով Թրամփի վարչակազմի ջանքերը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Ուիթքոֆի խոսքով՝ օգոստոսի 8-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը հարցրել է նախագահ Ալիևին. «Ինչո՞ւ կանգ առաք։ Դուք հաղթանակ տարաք, մեծ բանակ ունեք»։ Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի առաջնորդը պատասխանել է. «Ես ուզում էի վերադարձնել մեզանից խլվածը։ Ինձ ավելին պետք չէ»։ Հատուկ դեսպանը նշել է, որ սա «հիանալի որոշում» էր և նախագահ Ալիևին մեջբերել է` որպես իմաստուն պետական ղեկավարի օրինակ։ Դիտեք նաև՝
|
«Եռակողմ հանդիպման ժամանակ Թրամփն Ալիևին հարցրել է` ինչո՞ւ կանգ առաք, դուք ուժեղ բանակ ունեիք». Սթիվ Ուիթքոֆ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


