▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների»․ քահանան ահազանգում է․․․ ի՞նչ է կատարվել

«Ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների»․ քահանան ահազանգում է․․․ ի՞նչ է կատարվել

Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ահազանգում է՝ իրավապահները տանը իրականացրած խուզարկության ընթացքում  խոշտանգել եւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։ 

«Խուզարկությունը տևել է շուրջ 12 ժամ, և այդ ընթացքում ցուցաբերվել է ոչ միայն անհարգալից վերաբերմունք, այլև ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների: Ես ցանկանում եմ բարձրաձայնել, որ նման գործողությունները մարդկային արժանապատվության ոտնահարում են»,-«Իշխանության» հետ զրույցում ասաց Տեր հայրը։

Խուզարկության ժամանակ իրավապահները առգրավվել են նաեւ երեցկնոջ եւ չորս երեխաների հեռախոսների ու համակարգիչների հիշողության քարտերը: 

Ըստ նրա՝ սա լուրջ խոչընդոտ է ստեղծել երեցկնոջ աշխատանքին դպրոցում, ինչպես նաև  երեխաների կրթական իրավունքին։ Քահանայի ընտանիքն այս պահին զրկված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներից՝ դպրոցական և ուսանողական աշխատանքներն իրականացնելու համար։ 

Լրագրող Լիա Սարգսյան

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին