***
Թարմացված-Վարդան Ղուկասյանի հաջորդ դատական նիստը նախատեսված է 2025 թվականի հունիսի 4-ին։
Այս մասին տեղեկացնում է փաստաբան Լևոն Բաղդասարյանն ու մանրամասնում, որ Վարդան Ղուկասյանի գործով մայիսի 28-ին նշանակված դատական նիստում դատարանը լսել է Վարդան Ղուկասյանի բացատրությունները։
«Չորս և ավելի ժամ դատական լսումներից հետո դատական նիստը հետաձգվել է հունիսի չորսին։
Հաջորդ նիստին դատարանը ,ըստ ընթացակարգի,կլսի պաշտպանական կողմի փաստարկները և վկաներին։ Արձանագրում եմ,որ դատախազության ներկայացված դիմումն անհիմն է ,նրանում ներկայացված փաստերը խեղաթյուրված են' բխող բոլոր իրավական հետևանքներով»,-նշել է փաստաբանը։
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են, հետևեք նաև մեր տելեգրամյան ալիքին
***
***
***
***
ԴՕԿ կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի գործով Լաս Վեգասի դատարանի հերթական նիստը սկսվել է Երևանի ժամանակով 00:00-ին։
ԴՕԿ կուսակցությունը տեղեկացրել է, որ նիստը կարող է տևել շուրջ 3-ից 4 ժամ։ «Մենք կհայտարարենք նիստի արդյունքները՝ այն ավարտվելուց հետո»,-նշել են կուսակցությունից և հավելել՝ «Հարգելի լրատվամիջոցներ, մինչ մեր կողմից պաշտոնական հայտարարություն չհնչի, խնդրում ենք որևէ մեկի կամ որևէ էջի հայտարարությանը մի վստահեք»։
Վարդան Ղուկասյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ձերբակալվել է 2025թ փետրվարի 20-ին՝ միգրացիոն գործընթացի շրջանակում։ Ըստ ամերիկյան կողմի՝ նա 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի լքել երկիրը նախատեսված ժամկետում։ Միգրացիոն գործից բացի՝ դատարանում քննարկվում է նաև ՀՀ գլխավոր դատախազության միջնորդագիրը՝ Ղուկասյանի արտահանձնման վերաբերյալ։
Նման խնդրագիր, փաստաբանի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն ԱՄՆ պետական լիազոր մարմնին ներկայացրել է դեռևս 2023 թվականին։
Դիտեք նաև՝