▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդիմադիր պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի՝ հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից 590 հազար դոլարի հափշտակության դեպքը խիստ մտահոգության տեղիք է տվել հանրության շրջանում, թե ինչ է կատարվում իրավապահ համակարգում։
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրություն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրեն թույլ տան տեսնել աղմկահարույց 1 տոննա կոկաինը, որը իրեղեն ապացույց է և պահվում է ԱԱԾ-ում։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 22-ին Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց էր ուղղել Քննչական կոմիտեի ղեկավարին, թե որտեղ է այժմ հայտնի 1 տոննա կոկաինը, ի պատասխան՝ Կոմիտեի նախագահը ասել էր, որ այն գտնվում է ԱԱԾ-ում։
Բազմիցս հայտնել ենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով Քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչների կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել, և կոնկրետ հարցադրումներ են արվել, սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով շարունակում են քրեական հետապնդման մեջ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին