▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդդեմ Քիմ Քարդաշյանի բողոքի ակցիան տեղի չունեցավ.168.am

168.am-ը գրում է. Այսօր «Սոցիալիստական շարժում» հ/կ-ի և «Ազգային արժեքների պահպանման ճակատի» անդամները համատեղ նախատեսել էին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Քիմ Քարդաշյանի, սակայն բողոքի ակցիան տեղի չունեցավ: Դրա փոխարեն նախաձեռնության կազմերպիչները նամակ հանձնեցին ՀՀ կառավարությանը: «Սոցիալիստական շարժում» հ/կ-ի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը պարզաբանեց, որ իրենք որոշել են բողոքի ակցիա չանցկացնել՝ հաշվի առնելով այն, որ հիմա Ցեղասպանության տարելիցի նախօրեին՝ երկրում շատ հյուրեր կան: Նրա խոսքով՝ իրենք չեն ուզում հիմա դեստաբիլիզացնել երկիրը: Նախաձեռնության անդամները կարծում են, որ բացասական բան չկա նրանում, որ Քիմ Քարդաշյանը եկել է Հայաստան, միայն թե «պետք չէր նման պետական մակարդակով, ազգային տարազով և աղ ու հացով ընդունելություն կազմակերպել պոռնո աստղի համար»: Ըստ նրանց՝ լավագույն դեպքում Մշակույթի նախարարի մակարդակով ընդունելություն պետք է լիներ: «Ազգային արժեքների պահպանման ճակատի» ղեկավար Սևան Աղաջանյանն էլ ասաց, որ այն, որ Քիմ Քարդաշյանի այցով Հայաստանը գովազդ է արվում, դա նորմալ է, բայց իրենք չեն ընդունում «տվյալ երևույթին՝ որպես անբարոյական». «Մեր խնդիրն այն է, որ մեր կառավարությունը, պատկան մարմինները ինչ-որ շքանշաններ չհանձնեն Քիմ Քարդաշյանին»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին