▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էն ժամանակ իշխանությունը ժողովրդից, լրագրողներից վախենում էր»․ Արա Զոհրաբյան

«Սա շատ ցավալի երևույթ է, բայց մենք այսօր մարդու իրավունքների պաշտպանության լուրջ հետընթաց ունենք»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյան։

«2001 թվականից փաստաբան եմ և ներկայացրել եմ շատ մարդկանց իրավունքներ՝ նաև ընդդեմ իշխանություններին։ Այո, նախորդ 2 նախագահների ժամանակ էլ ես ներկայացրել եմ մարդկանց շահեր, որոնք խնդիրներ են ունեցել իշխանության հետ և, բնականաբար, իրենց նկատմամբ ապօրինություններ են թույլ տվել, ես չեմ ասում, որ էն ժամանակ լավ է եղել՝ հիմա լավ չի, բայց էն ժամանակ իշխանությունը ժողովրդից վախենում էր, լրագրողներից վախենում էին, որ կարողա էդ վատ արարքը ներկայացվի։ Էս իշխանություններ, ցավոք էդ վախը չունեն, ոչ միայն չեն վախենում՝ չեն էլ ամաչում»,- նշեց փաստաբանը։

Դիտեք նաև՝ 

Փաստաբաններն աշխատում են միջազգային տարբեր կառույցներին գործընկերների կալանավորման մասին իրազեկելու, Փաստաբանների պալատի հրավիրած մամուլի ասուլիսում ասացին նրանք։

«Վերջին շրջանում տեղի է ունենում ոտնձգություն փաստաբանների և փաստաբանական աշխատանքի նկատմամբ։ Ունենք 2900 գործող փաստաբաններից բաղկացած համայնք։ Հավաստիացնում եմ, որ սա ուղղակի հետք է թողնում իրավական պաշտպանության որակի վրա»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ նշելով, որ Հայաստանը վավերացրել է միջազգային մի շարք կարևոր փաստաթղթեր, կան նաև սահմանադրական կարգավորումներ, որոնք ուղղակի հակասության մեջ են տեղի ունեցող գործողությունների հետ։

Բաբայանը շեշտեց՝ ապշած է նաև միջազգային կառույցների լռությունից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին