▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլիտարի փոխարեն համեստ հարսանիք. Ու՞մ հետ է ամուսնանում քաղաքապետարանի պաշտոնյան

Հոկտեմբերի 28-ին տեղի է ունենալու Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի և ՌԴ Օռլովի վարչական շրջանի գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի  դստեր` մասնագիտությամբ դիզայներ, ճարտարապետ Սուսաննա Վերմիշյանի  հարսանյաց արարողությունը:

Asekose.am-ի տեղեկություններով, հարսանեկան զույգն իրենց կյանքի գլխավոր իրադարձությունը որոշել են զերծ պահել վերջերս տարածում գտած «էլիտար» դրսևորումներից:

Հարսանիքին ներկա են լինելու փեսայի ու հարսի ընկերները, գործընկերներն ու բարեկամները: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին