▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկեղեցու դեմ սրբապիղծ գրոհը տոնում են Թուրքիայում և Ադրբեջանում»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Հետաքրքիր է, չէ՞, որ այսօր Հովանավանքը գրավելու ու եկեղեցին փաստացի գրավելու, հետո այն վերացնելու պայքարին միացել են, օրինակ` մեր տղերքի մասունքները ամիսներով պադվալներում պարկերի մեջ պահողը, մեզ բոլորիս օրեր ու շաբաթներ հաղթանակ քարոզած ստախոսը, Շուշին դժգույն ու ադրբեջանական համարողը, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնողների դեմ չխոսողն ու փաստացի էդ ոչնչացումը արդարացնողը:

Էսքանը հիշելը բավարար է հասկանալու համար, թե ինչ են անում դե-ֆակտո իշխանական խմբավորումը և ով է շահառուն այս ամենի: Այսօր ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհը տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում»։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին