«Ակնհայտ մեծ աղմուկ՝ ոչնչից․ շատ տարօրինակ իրավիճակ է»,- այս մասին Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ «Այսօր, ցավոք, մեր երկու լավագույն բարձրաստիճան հոգևորականներն իրենց ճշմարիտ խոսքի համար են կալանավորված․․․ Այն, ինչ հաճելի չէ այս իշխանություններին, դրա համար կալանավորված են․․․ Որտեղի՞ց սրվեց եկեղեցու դեմ այս ամբողջ արշավը, սկսվեց նրանից, որ Վեհափառը Բեռնում խոսեց Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և այնտեղի ժառանգության մասին, դա հաճելի չեղավ իշխանություններին»,- նշեց Նաթան Սրբազանը։ Նրա կարծիքով՝ հարուցված քրվարույթներով չեն կարող հոգևորականներին լռեցնել․ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու հեռացնել Վեհափառին․ «Կարող է անտանելի իրավիճակ ստեղծել, անընդհատ բզբզալ, բայց եկեղեցին խաղալիք չէ, եկեղեցին նույնիսկ Ազգային ժողով չէ, որ WhatsApp-ով սմս ուղարկի»։ |
«Եկեղեցին Ազգային ժողով չէ, որ Փաշինյանը WhatsApp-ով sms ուղարկի»․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին