▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեք մարդասպանին ասենք՝ 15 միլիոն կամ 24 միլիոն վճարի՝ 1 ամիս նստի. Մանուկյան

Եկեք մարդասպանին ասենք՝ 15 միլիոն կամ 24 միլիոն վճարի՝ 1 ամիս նստի. Մանուկյան

Եթե փողով բանակից ազատվում են, նշանակում է՝ կոռուպցիա կա, 7 տարի իշխանության էին, բա թող դա արմատախիլ անեին, եթե կա, ԱԺ-ում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության անդամ  Գեղամ Մանուկյանը ԱԺ հանժնաժողովի չեղարկված նիստից հետո։

Իշխանության, պետության խնդիրը բացերը լրացնելն է, ոչ թե բացերն օրինականցնելը։ Հակառակ դեպքում եկեք մարդասպանին ասենք՝ 15 միլիոն կամ 24 միլիոն վճարի, 1 ամիս նստի։ 

***

Այսօր չեղարկվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում էր զինվորական ծառայության մասին աղմկահարույց օրինագծի քննարկումը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի հարցն ընդմիշտ դուրս բերվի օրակարգից․ «ՀՀ զինված ուժերը բոլորինն են, բոլորը պարտավոր են ծառայել, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները՝ անկախ սոցիալական, ռասայական և այլ կատեգորիաներից»,- ասաց նա։ Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը հաստատեց․ «Թույլ չենք տալու, որ փողատերերին ազատեն բանակից․․․այսպիսի ծայրահեղ լիբերալ իշխանություն, որը ծառայում է միայն բանկային համակարգին, որի գերնպատակը փողն է, տուգանքն է, պետական պարտք վերցնելն է, երբեք չի եղել ՀՀ-ում»,- ասաց Մանուկյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին