▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեք համեմատենք Բաբուխանյանի ու Փոստանջյանի հանրային նշանակությունը

Փոստանջյան` կեսը պաշտում է, կեսը զզվում: Բայց Փոստանջյանը գոնե գիտենք, ինչ գործ ա արել: Երբ մի քանի 100 հոգի ընկավ բերդեր 2008-ին, դուրս չէր գալիս բանտերից: Մատաղիսի գործով անմեղ դատվածներին բանտից հանած մարդն ա ու նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մութ գիշերվա սարսափ-երազը: Սիրես իրան, զզվես իրանից` ինքը ձևավորված կերպար ա մնում:

Բա Բաբուխանյանի մասին ինչ գիտենք? 10 տարի առաջ դանակահարվեց, մեղադրեց դրանում Հովիկի մարդկանց, հետո հանգիստ միացավ ՀՀԿ-ին: ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանին հեռացրեց կուսակցությունից, հուժկու սկանդալով ու դատարաններով: Զզվում ա Կոնչիտայից: Ու` վերջ, էլ բան չգիտեմ, էսքանով Բաբուխանյանի գործունեությունը իմ համար պրծնում է: Ասեք իմանամ, ընկերներ, ինչ կարևոր բան ա արել Բաբուխանյանը` ավելացնեմ ցուցակիս: Այ Գեղամյանին գիտենք` քաղաքապետ, կոմկուսի լուրջ դեմք, Սովետաշենում զորքի հետ բանակցած մարդ: Նույնիսկ Հարությունյան Խոսրովին գիտենք` ԳԽ նախագահ ու վարչապետ, նախկին "կարմիր դիրեկտոր", ասում են, աղբի մշակման գործարան էլ էր երազում կառուցեր: Բաբուխանյանը ինչ ա արել կամ անում, ինչով հիշենք ու ճանաչենք այդ հարգարժան անձնավորությանը բացի թվարկածիցս, ախպերիկ???

 

 

 

Նիկոլայ Թորոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին