▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԵկԱրցախ» վերնագրով նոր երգ է հրապարակվել

Արցախի մասին հրապարակվել է «ԵկԱրցախ» («#EkArtsakh») վերնագրով նոր երգ:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  «Արցախի ձայներ»  երաժշտական համույթի   անդամ, երգի   կատարող    Ալեքսան  Ասրյանն  ասել  է,   որ  խոսքերի  և  երաժշտության   հեղինակն  ինքն  է:

«Երգի   ստեղծմանն  ու   հրապարակմանն  օգնել  են   «Արցախի ձայներ»-ի  պրոդյուսեր  Լիրա  Քոչարյանը  և   երաժշտական համույթի անդամները:   Այս  երգով  ես  հորդորում  եմ  արտերկրում   ապրող  մեր  հայրենակիցներին, որ   այցելեն    Արցախ  ու   տեսնեն    մեր  դրախտավայր  երկիրը՝  նրա   մաքուր   օդը, գեղատեսիլ  բնությունը, հազարամյա  մշակույթը»,-ասել  է  Ա.  Ասրյանը  և  տեղեկացրել, որ   այդ  երգով ինքն  իր   առաջին   քայլերն   է  անում երգարվեստում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին