▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եգիպտոսում ազգային դրոշն անարգելու համար դատապարտված հայ պորտապարուհին արդարացվել է

Եգիպտոսում երկրի պետական դրոշը վիրավորելու մեղադրանքով դատապարտված հայտնի հայազգի պորտապարուհի Սոֆինար Գուրյանը արդարացվել է: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատարանը 6 ամսվա ազատազրկման էր դատապարտել Եգիպտոսում հայտնի հայազգի պորտապարուհի Սոֆինար Գուրյանին: Ըստ նրա դեմ ներկայացված հայցի, պորտապարուհին ելույթ է ունեցել Եգիպտոսի դրոշի գույների՝ կարմիր, սպիտակ և սև գույնի զգեստով, ինչը առիթ է դարձել նրա դեմ հայց ներկայացնելու համար:

Կահիրեի արևմտյան շրջանի Ագուզայի դատարանը որոշել էր, որ Սոֆինար Գուրյանը, ով հայտի է բեմական «Սոֆինազ» անունով, պետք է նաև 15 հազար եգիպտական ֆունտ (մոտավորապես 2000$) տուգանք վճարեր, իսկ ազատազրկումից խուսափելու համար որպես գրավ ևս 10 հազար ֆունտ՝ մինչև վերաքննիչ բողոքի լսումը:

Սոֆինար Գուրյանն ասել է, որ դրոշը վիրավորելու միտում չի ունեցել, լինելով արտասահմանցի՝ եգիպտական օրենքներին այնքան էլ ծանոթ չէ:

Սոֆինար Գուրյանը Եգիպտոսում ապրում և աշխատում է վերջին երկու տարիներին և միանգամից հաջողություն է ունեցել: Պարային ելույթներից բացի, նա արդեն նկարահանվել է եգիպտական մի քանի ֆիլմերում, նրան հրավիրում են նաև ելույթ ունենալ հարսանիքներում: 38-ամյա պարուհու ամուսինը Եգիպտոսի քաղաքացի է: Սոֆինար Գուրյանը լրագրողներին ասել է, թե ցանկանում է մնալ ու ապրել Եգիպտոսում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին