▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդ փողից քեզ գոնե մի բան հասա՞վ, Պետրոս...Ռուզաննա Խաչատրյան

Լրագրող Արմեն Դուլյանի կնոջ՝ լրագրող Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմեն Դուլյանի դաՍերը. Յոթ հարց Պետրոս Ղազարյանին։
Պետրոս Ղազարյանը «շնորհավորել» է «Առավոտի» 31-ամյակը։ Շնորհավորել է ստորացնելով, իշխողների փաստաբանի դերն ստանձնելով, իրականությունը մանիպուլյացնելով… Ոնց որ մարդուն ասես՝ «թքեմ երեսիդ, ծնունդդ շնորհավոր»։ Քանի որ փորձել է ստորացնել բարոյական ու պրոֆեսիոնալ բարձր նշաձող ունեցող լրատվամիջոցի ու լրագրողների, որոնք, ի դեպ, նրա նեղ ժամանակներում իրենց մասնագիտական ամուր թիկունքները դեմ են արել, որ պաշտպանեն՝ երկար պիտի գրեմ։
Ու նույն ոճով պիտի պատասխանեմ Պետրոսին։ Միայն թե, շնորհավորելու առիթ չեմ գտնում։ Գտա՛։ Օրերս իմացել եմ, որ էլ հարևաններ չենք. որ մեր տանից ոչ շատ հեռու գտնվող՝ ՔՊ-ի գրասենյակի շենքից տեղափոխվել է նոր գնած առանձնատուն։
Շնորհավո՛ր նոր տունդ, Պետրո՛ս։ Իսկ շեֆերիդ (հերթական) հաճոյանալուն չեմ էլ անդրադառնա. ո՞վ քեզ չգիտի։ Երբ նախկին շեֆիդ հետ հարցազրույց էիր անում, լիքը հարգարժան մարդիկ նայելիս ասում էին՝ «հլա տեսե՛ք ո՜նց ա նայում շեֆին, մյուսների մոտ առյուծ ա կտրում, հլա ո՜նց ա կուռկուռի ձագ դառել, վախենում ա առյուծների վանդակում հայտնվի»…
Էդ շնորհավորանք-գրառմանդ առիթով մի քանի բան կպատմեմ Արմեն Դուլյանի դեմ քո արածներից ու քեզ հարցեր կուղղեմ. դրանց պատասխանները լավ էլ կռահում եմ, բայց ես՝ ի տարբերություն քեզ, լավ լրագրող եմ, տեղեկությունները ճշտել եմ սիրում և՝ առաջին ձեռքից։ Դրվագները շատ-շատ են, բայց մի քանիսը կհիշեմ, էդքան երկար գրելու հավես չկա, վեպի ա ձգում։
Ուրեմն, դրվագ 1։ Երեւի մի 8 տարի առաջ։ «Կենտրոն թիվիի» ծնունդն ա։ Հանդիսությունը Ծառուկյանին պատկանող ռեստորանում ա։ Ինձ հրավիրել են որպես «Կենտրոնի» նախկին, Դուլյանին՝ որպես ներկա աշխատողի։ Դե, Ծառուկյանը միկրոֆոնով իր ելույթում նաև պատմում ա, որ երբ Պետրոսին «Կենտրոնից» հեռացրին, ինքը շատ մեծ դժվարությամբ ա երկրի նախագահին խնդրել, համոզել, որ թույլ տա Պետրոսին վերադարձնել։ Դա հանդիսության «ամենահանդիսավոր» մասն ա, ծրարներով պարգևատրում ա հեռուստատեսության աշխատողներին։ Գրեթե բոլոր խոշորներն ու մանրերը ծրարով պարգևատրում են ստանում։ Արմեն Դուլյանը՝ ոչ։ Պետրոս Ղազարյանը՝ երկու անգամ (մի քանի պարգևատրվողից հետո երկրորդ ծրարի համար ա բեմ բարձրանում)։ Մեր սեղանին նստած աղջիկները զարմանքը բարձրաձայն են արտահայտում։ Դե, ես չեմ կարող չփորփրել, հարցնում եմ՝ ցուցակը ո՞վ ա կազմել, ասում են՝ Իվետն ու Պետրոսը։ Դուլյանն ինձ սաստում ա, ու այլևս երբեք էդ մասին չենք խոսում։
Հարց 1. Պետրո՛ս, դու էիր, չէ՞ արել՝ մտածելով, որ մարդիկ չեն նկատի, իսկ չափազանց բարեկիրթ Դուլյանը ձայն չի հանի։ Նկատեին էլ՝ կասեիր, թյուրիմացություն ա եղել, հը՞։
Դրվագ 2, որն էս վերևի դրվագից առաջ ա եղել։ Երբ Պետրոս Ղազարյանին հեռացրել էին Կենտրոն թիվիից, իր պաշտոնն Արմեն Դուլյանին էին առաջարկել, Արմենը մարդկայնորեն պարկեշտ չէր համարել ընդունել էդ առաջարկը։
Հարց 2. Էդ մասին գիտեիր, չէ՞, Պետրո՛ս։ Դրա համար Դուլյանին ավելի շատ չսիրելու և իրենից մրցակցային վախ զգալու ավելի շատ պատճառներ ունեիր, չէ՞։ (Հա, թե չգիտես, ասեմ՝ իմանաս։ Դրանից տարիներ առաջ էլ, երբ ես դեռ «Կենտրոնում» էի աշխատում, ականջիս հասավ, որ Ծառուկյանը վրադ բարկացած ա եղել, ասել ա՝ դրան հանե’ք, տեղն «Ազատության» էն աղջկան նշանակեք։ Հիմա հասկացա՞ր, որ չուզեցի դառնալ՝ «բերեցի գործի, տակս փորեց» բամբասանքիդ առարկա, ու դրա համար արագ համաձայնեցի «Շանթում» աշխատելու հրավերին, իսկ դու դեբոշ սարքեցիր գլխիս՝ բոլորի մոտ գոռգոռալով, թե «մի տաքսու փող են ավել տալու «Շանթում», ես էդ կտամ քեզ)»։
Դրվագ 3. Արմեն Դուլյանին «Կենտրոնից» հեռացրին 2018 թվականի գարնան սկզբին։ Երբ Պետրոսն էլ էր վերադարձել թիվի, նախկինում հեռացված ու իր հետ քիփ եղած տնօրեն Սերգեյ Ադումյանն էլ։ Հեղափոխությունն արդեն Գյումրիից գալիս էր հատուկենտ։ Դա, չգիտեմ, կապ ունե՞ր։ Տեսագրության գնալիս, առանց նախապես տեղեկացնելու, անվտանգությունն Արմենին ներս մտնել չի թողնում, բա թե՝ տնօրենն ա ասել, դու գործից հեռացված ես։ Ինչու՞, միայն Աստված գիտի ու Ադումյանը Պետրոսի հետ։ Չէ՞, Պետրո՛ս։ Էդ էլ երրորդ հարցս էր։
Դրվագ 4. Հանրային հեռուստատեսությունում Արմեն Դուլյանը 2018-ի ամռանից պարբերական հաղորդում ունի, էնտեղ շուտով հայտնվում ա Պետրոսը։ Ինչ պաշտոն ունի, ինչ չունի, համարյա նույն նիշայում ա հաղորդում սկսում, ինչ՝ Դուլյանը։ Մեկ էլ մի օր Դուլյանին ասում են, որ վե՛րջ, պայմանագիրը չեն թարմացնում։
Հարց 4՝ ո՞ր մատդ էր էստեղ խառը, Պետրո՛ս Ղազարյան։
Դրվագ 5. Ես դեռ «Կենտրոնում» եմ աշխատում։ Էդ մինչև 2013 թվականը պիտի լիներ։ Արձակուրդից գալիս եմ, մեծ սկանդալ ա եղել։ Ինձ պատմում են, թե նոր տնօրեն Կեսոյանը գումար ա տվել եթերի հագուստ ու շպար առնելու, գնացել են, աղջիկներից ոմանք պայուսակ-բան, Պետրոսը՝ կուրտկա ա առել։ Տնօրենը բարկացել ա դրա համար։ Բայց Պետրոսը հասցրել ա ավելի շուտ գնալ Ծառուկյանի մոտ, ու ըստ էդ նույն պատմության, վերջինս տնօրենին կանչել, ազատել ա «Կենտրոնում» էդ պաշտոնից, ասել՝ տղան կուրտկա չուներ, կուրտկա ա առել, ինչու՞ ես վիրավորել։
Հարց 5. Լսածս ճի՞շտ ա, Պետրո՛ս, իսկ կուրտկան գոնե սազո՞ւմ էր։
Դրվագ 6. 2004 թվականին էր։ «Ազատությունը» և հատկապես Հրայր Թամրազյանը շատ էր ուզում հեռուստատեսություն մտնել։ Էն ժամանակ ամբողջովին, ուղնուծուծով ռադիո էինք, մալթիմեդիայի, ինտերնետի դարաշրջանը դեռ չէր սկսվել։ Ընտրությունը կանգ առավ «Կենտրոնի» վրա։ Ընդամենը մեկ եթերի համար (գուցե՝ մի քանի, բայց մեկը հազիվ թողեցին) մի քանի հազար դոլար պիտի վճարեր ռադիոն։ Կարծեմ՝ 5 հազար, չէր խրախուսվում ֆինանսական հարցերին մեր տեղեկացվածությունը։ Բայց էդ շրջանում դա շատ մեծ փող էր հայկական միջավայրի համար։ Մանավանդ եթերի օրը «Կենտրոնում» անընդհատ տեխնիկական կազուսներ էին լինում, վերջին պահին ասացին, թե սուֆլյորը չի աշխատում, չենք կարող եթեր մտնել։ Ես ու Դուլյանը համարձակվեցինք եթեր մտնել առանց սուֆլյորի, ու կարծեմ 40 րոպե-մեկ ժամ եթերում էինք՝ երևի ավելի շատ ի բարեբախտություն էդ փողը ստացողի և ոչ թե «Ազատության» (կից լուսանկարն էդ եթերից են արել, ով՝ չեմ հիշում)։
Հարց 6. Դու էդ շտրեյկբրեխերության մեջ կայի՞ր, Պետրոս։ Մի ձեռքով մեզ ողջունում էիր, մյուսով նախագահականի շլագբաո՞ւմն իջեցնում։
Եվ հարց 7. Էդ փողից քեզ գոնե մի բան հասա՞վ, Պետրոս, իսկ թիվիի՞ն։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին