Էդ պահին պետք էր, ասել եմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ մեկնաբանելով իր՝ «ադրբեջանցիները կսովածանան, Ջերմուկից կգնան» խոսքերը:
«Ես խնդրում եմ այդ հարցին չանդրադառնալ, այո, ես եմ ասել, այդ պահին պետք էր դա ասել, ասել եմ, չեմ զլանում հաստատել: Չեմ բարձրաձայնի հանրության առջև, թե ինչու եմ ասել, իսկ թե ինչու էր պետք, ես չեմ ասի, դա կմնա իմ մեջ»,- նշել է Ասրյանը:
Անդրադառնալով ամրաշինական աշխատանքներին, և հարցին, թե արդյոք այս տարիների ընթացքում ադրբեջանական զորքը ի վերջո Ջերմուկի դիրքերում շատ է ամրապնդվել և ինժեներական ենթակառուցվածքներ հիմնել, ԳՇ պետը նշեց, որ քանակական ոչինչ չի կարող նշել:
«Ամրաշինական աշխատանքների իրականացումը դա ինժեներական ապահովման տեսակի բակացուցիչ մաս է, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելուց պետք է իրականացնի, իսկ մեր պարտականություն է, որ ՀՀ-ի տարածքում ադրբեջանական զորքերի կողմից աշխատանքներ իրականացնելուց ահազանգենք, ու մենք դա անում ենք համապատասխան ճանապարհներով»:
Հարցին, թե մտահոգի՞չ է արդյոք պատկերը, Ասրյանը ընդծեց, որ մտահոգիչն այն է, որ իրենք գտնվում են ՀՀ-ի տարածքում. «Մենք աշխատելու ենք, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում ՀՀ-ի ինքնիշխան տարածքը վերականգնվի»:


