Օֆելյա Կամավոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկոյան 08:44-ին Team Telecom Armenia-ն սմս-ով ինչ-որ անորոշ ծանուցում է ուղարկում, թե ծառայությունների մատուցման պայմաններում կատարվել են փոփոխություններ, անցեք հղումով, որ իմանանք ինչ։ Որպես բարեխիղճ բաժանորդ անցնում եմ հղումով ու ինչ. 44 էջանոց ամբախ-զամբախ մանր գրած թուփիկներ ու բառակույտ, որի 7-րդ էջից էլ կարդալ չեմ կարողանում, էլ չասեմ, որ հենց առաջին էջում ակցեպտավորած բառն էլ, որը չգիտեմ ինչ է, չեմ էլ ուզում իմանալ։ Լավ, ի վերջո չեմ ուզում վերահաս սմս-ը երեկոս փչացնի, հենա գիրքս կավարտեմ։ Զանգում եմ 0611, պատասխանում է մի աշխատակից, ասում եմ ի՞նչ եք փոխել, ասեք իմանամ, ասում է հղումով անցեք կիմանաք, ասում եմ անցել եմ, չի հասկացվում, ավելի բուռն եմ բացատրում, որ ասի, թե ինչ է փոխվել ընդհանուր գծերով, ավելի անադեկվատ կերպով կրկնում էր հղումով անցեք կիմանաք։ Ասում եմ եսիմ որ հեռու գյուղի 80 տարեկան պապի եմ, չեմ հասկանում եմ, զանգել եմ, որ հակիրճ ասեք, կարող է ասենք 29 էջում մի նենգ ենթակետով վաղն իմ տվյալները տալիս եք թշնամուն, բա ինձ մարդավարի չզգուշացնեք, ես էլ ռադ անեմ ձեզ ու ձեր ծառայությունը, սա էլ անհաղորդ, անմեղսունակ, անգործունակ նույն բանն է կրկնում... ասում եմ, որ փոխանցի որևէ պատասխանատու մեկին, ասում է` չի կարող։
Այ սենց գիշերվա երազ։ Դուք սենց դեպքերում ի՞նչ եք անում, հարգելի բաժանորդներ։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, մի բան ասեք իմ հետևորդներին։ Մենք իրավունք ունե՞նք, եթե կյանքի ու մահու հարց չի, երեկոյան ժամերին ծառայություն մատուցողներից սենց սմս-ներ չստանալու։


