Դուք չե՞ք տեսնում տարբերությունը․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
Դատական նիստից առաջ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին նաև ասել է, որ Արցախի հարցի վերաբացման հնարավորություն միշտ էլ կա։
***
Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ ստորև․ «Ո՞րն է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը:
Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար։
Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։