▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուբայում հայրը փրկարարներին արգելել է ձեռք տալ խեղդվող դստերը. աղջիկը մահացել է

Դուբայի լողափերից մեկում 20-ամյա աղջիկ է  խեղդվել: Հատկանշականն այն է, որ  վերջինիս հայրն արգելել էր փրկարարներին ջրից իր աղջկան դուրս հանել: Ըստ հոր` ինքը պարզապես չէր կարող թույլ տալ, որ  փրկարարները ձեռք տային իր  աղջկան և այդ ձևով «անպատվեին» նրան: 

Երբ  փրկարարներին ի վերջո հաջողվել էր հաղթահարել հոր դիմադրությունը, աղջիկն արդեն խեղդված էր եղել:

Ընտանիքի հորը ձերբակալել են՝ ծառայության մեջ գտնվող փրկարարներին դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին