«Դու նվեր ես ազերիների համար, Նիկոլ»․ Արամ Թորոսյան
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանին մի բան կա միայն ասելու. բոլորիս գլուխներն էլ ուտես, մեկա մնալու ես ազգակործան պատուհաս հայերի, հայության թշնամիների, բոլոր այլ ազգերի մոտ:
Հայերս նույնպես միշտ Էլչիբեյին համարում էինք մեզ նվեր ընկած Ադրբեջանի ազգակործան պատուհաս: Նույնն ա լինելու, հիմա էլ դու ես, Նիկոլ, այդ նվերը ազերիների համար…
Դե կեր մեզ, ինչ ասեմ՝
- Արցախը կերար,
- Արարատը ուզում էիր ուտել, ոնց որ բգիդ կանգնեց,
- Եկեղեցին սկսել ես ուտել,
- Մեր պատիվը վաղուց ես սկսել ուտել, դեռ կտևի,
- Փողերը դե սաղովի եք ուտում, մենակ քո մեղքը չէ,
ՔՊ-ն հաջորդ ընտրությունների այլ ղեկավարով պիտի գնա, ՔՊ-ականների միակ փրկությունը դա է: Դա միակ տարբերակն է 2018թ. հետո մեր ունեցած դրականը պահպանելու: Դրականը կա, դա փաստ է, բայց բացասականի խորությունը ավելի է:
Հ.Գ. Նախկիններին կրկին ասեմ. դուք առնվազն նույն չափ մեղավոր եք այս ամենի համար:
Ձեր վերաբերմունքը պետական ինստիտուտների նկատմամբ, ձեր կառավարման գրեթե տոտալիտար ու անարդար ոճը բերեց մարդկանց մեջ ծայրահեղ հիասթափություն, անտարբերություն:
Ուստի Նիկոլի նմանը տեղ ստացավ շատ մարդկանց սրտերում:
Մեր այս ծանր բարոյահոգեբանական վիճակը անցնելու է, բայց խորը սպի կմնա: Ցավը շատ ուժեղ է…»։