▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու նույնպես պիտի շնորհավորես Ալբանիային և Ադրբեջանին․ Ալբանիայի վարչապետը կատակով դիմել է Մակրոնին

Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման կատակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սխալի վերաբերյալ։ Հիշեցնենք Թրամփը մի քանի անգամ հնչեցրել է Ալբանիա և Ադրբեջան անունները՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին։

Report-ի տվյալներով՝ Ալբանիայի վարչապետը կատակով Մակրոնին ասել է. «Դու նույնպես պետք է շնորհավորես Ադրբեջանին և Ալբանիային»։

***

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության գործընթացում գրանցած առաջընթացի կապակցությամբ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը մեծ ձեռքբերում է»,-ասել է Մակրոնը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ:

«Մենք կենտրոնացած ենք Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա», նշել է Ֆրանսիայի ղեկավարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին