▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու ձենդ կտրի՛, հա»․ Թագուհի Թովմասյանը՝ ՔՊ-ականին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ միջանցքում տեղի ունեցող ճեպազրույցը ընդհատեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Քայլելուն զուգահեռ Հովհանիիսյանը դիտարկում կատարեց․ «ասեք նաև, թե խի՞ նիստերին չեք մասնակցում»։ Թովմասյանը պատասխանեց․ «դու ձենդ կտրի՛, հա»։

***

 

«Հայ գերիների հարցն ի պաշտոնե պարտավոր է լիներ կառավարության ուշադրության կենտրոնում և Նիկոլ Փաշինյանի հոգածության ներքո, բայց քանի որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գերիների հարցը հետ է մղվել 6-րդ պլան, ուստի մենք այսօր ունենք իրավիճակ, որ հայ գերիները գտնվում են անօգնական վիճակում, Բաքվի բանտերում նրանք կեղեքվում են, ենթարկվում են խոշտանգումների․․․»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Դիտարկմանը, թե Կառավարությունը պնդում է, որ գերիների հարցն առաջնային պլանում է և նախաստորագրումից հետո հնարավոր է՝ վերադառնան, Թովմասյանը պատասխանեց․ «2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր գերիները մի քանի օր էլ կսպասեն, մի քանի օր էլ կներեն մեզ, հանուն Հայաստանի Հանրապետության են նստած․․․ 21թ․-ից անցել է չորս տարի, ո՞ւր են մեր գերիները, բա չեն վերադառնում, հետևաբար Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից հերթական ստի չափաբաժնի բացթողնումը որևէ իրավական կամ փաստական հետևանք չի կարող ունենալ։ Գերիների հարցն անհանգստություն է պատճառում Նիկոլ Փաշինյանին։ Նրանք մնացել են Աստծո հույսին»,- ասաց պատգամավորը։

***

«Սա քաղաքական կաշառք է»,- այսպես մեկնաբանեց ԱԺ պատագամավոր Թագուհի Թովմասյանը այն լուրը, թե Սրբազանների քրեական գործերի դատախազները պաշտոնական առաջխաղացում են ունեցել։ «Ստացվում է, որ պաշտոնյային մոտիվացնում են առավել բարձր պաշտոնի միայն այն բանի համար, որ ինքը կատարում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքները, իսկ որ սրբազանները նստած են Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու համար, այդտեղ ուղղակի 2-րդ կարծիք չկա»,- ասաց Թովմասյանը։
«Մենք նաև տեսել ենք դժգոհություններ։ Քննչական կոմիտեի ղեկավարը հրապարակավ դժգոհում էր, որ մի շարք քննիչներ վատ են զգում այն հնարավոր թիրախավորումից, որ իրենք հանրային գործեր են սկսում վարել, այսինքն՝ քննիչները սկսել են հրաժարվել որոշ գործեր քննելուց, և դրա համար, ովքեր որ համաձայնվում են, ամեն կերպ նրանց պետք է մոտիվացնել, ամեն կերպ նրանց պետք է կաշառել՝ քաղաքական առումով, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նաև զարգացումներին ընդառաջ էլի գտնել պաշտոնյաներ, ովքեր որ քաղաքական հրահանգով քաղաքական գործեր կկարեն ընդդիմադիրների նկատմամբ»,- ասաց Թովմասյանը։

***

«Վաշինգթոնյան փաստաթղթերում ոչ միայն պարտադիր կետ պիտի լիներ գերիների վերադարձի, այլ նաև անհայտ կորածների, բռնի անհետացածների վերադարձի և որոնողական աշխատանքների վերականգնման մասին»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Հումանիտար հարցերը պետք է հստակ շարադրված լինեին փաստաթղթերում, և դրանք մենք պիտի կարողանայինք ոչ թե ենթադրել, այլ հստակ կարդալ ու պահանջել դրանց կատարումը։ Իհարկե եռակողմ չէր այդ փաստաթուղթը, որովհետև Դոնալդ Թրամփն ընդամենն այնտեղ վկայի կարգավիճակով էր ստորագրել, բայց ասա՞ց չէ՝ իմ հեռախոսահամարը ունեք՝ կզանգեք։ Եթե թղթում այդ հարցերը ներառված լինեին, կվերցնեինք հեռախոսահամարը, կզանգեինք Թրամփին, կասեինք, որ որոշակի խնդիրներ կան մեր գերիների կամ անհետ կորածների մասով»,- ասաց Թովմասյանը։
Բայց քանի որ չկա այդպիսի կետ գերիների հետ կապված, ըստ Թագուհի Թովմասյանի, ստացվում է, որ մենք պիտի ապավինենք Իլհամ Ալիևի բարեգթությանը, նրա խաղաղասիրական մղումներին, իսկ «Իլհամ Ալիևի կյանքում ոչինչ չի փոխվել, չհաշված, որ ասաց, որ տնային աշխատանք պիտի կատարի Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի Սահմանադրությունը պիտի փոխի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին