▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոկտոր Հայը ԱՄՆ-ում ընտրվել է հեղինակավոր ասոցիացիայի նախագահ

Առաջին անգամ Կալիֆորնիայի Նատուրոպատիկ (Բնաբուժական) Ասոցիացիայի պատմության մեջ հայազգի բնաբուժն ընտրվել է այդ հեղինակավոր ասոցիացիայի նախագահ։

Շնորհավորում ենք դոկտոր Մարկ Մարատ Հային (Մարատ Հայրապետյան):

Դոկտոր Հայը հանդիսանում է Լոս Անջելեսում գործող «Առողջության Պահապան» "The Guardian of Health” կլինիկայի հիմնադիր տնօրենն ու Գլենդել քաղաքի Մշակույթի և Արվեստի կոմիսարը։

Դոկտոր Հայը Կալիֆորնիայի Նատուրոպատիկ Ասոցիացիայի անդամ է 2019 թվականից։

2022 թվականին նա ընտրվել է խորհրդի անդամ, իսկ 2023 թվականին՝ փոխնախագահ՝ այն ժամանակ նախագահող Դոկտոր Մայքլ Սալասի առաջարկությամբ։

Այժմ ողջ խորհուրդը, ներառյալ Նախկին Նախագահ Դոկտոր Մայքլ Սալասը, Փոխնախագահ Դոկտոր Շարին Ուինթերսը, Քարտուղար Դոկտոր Դինի Ռոբինսը, Գանձապահ Նատուրոպատ Խոսե Ռոդրիգեսը, Նախկին Գանձապահ Դոկտոր Ջուլիան Միլլերը և Դոկտոր Էլեն Թարթ Ջենսենը միաձայն կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը և ընտրեցին Դոկտոր Մարկ Մարատ Հային նախագահ չորս տարի ժամկետով։

Նա ունի սննդաբանության և սննդային հավելումների գծով դոկտորի գիտական աստիճան, բնաբուժության դոկտորի աստիճան, արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան և երաժշտական կոմպոզիցիայի դոկտորի աստիճան։

Դոկտոր Հայը սերտիֆիկացված բնաբուժ է Կալիֆորնիայի Նատուրոպատիկ Սերտիֆիկացման Խորհրդի (CNCB) կողմից, Ամերիկյան Նատուրոպատիկ Բժշկական Սերտիֆիկացման Խորհրդի (ANMCB) կողմից, ինչպես նաև հեղինակավոր Ազգային Նատուրոպատիկ Քննությունների Խորհրդի (NBNE) կողմից։

Դոկտոր Հայը հաստ աղիքի հիդրոթերապիայի միջազգային ասոցիացիայի անդամ է, (I-ACT), ցողունային բջիջների հետազոտման միջազգային ընկերության անդամ (ISSCR), այլընտրանքային և ամբողջական (Holistic) բժշկության մասնագետների ընկերության անդամ (SCAHP)։

Դոկտոր Հայը նաև Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի (RANS) անդամ է՝ ակադեմիկոսի բարձրագույն գիտական կոչումով։

Դոկտոր Հայը ստացել է բազմաթիվ գնահատագրեր և շնորհակալագրեր ԱՄՆ Կոնգրեսից, ԱՄՆ Արդարադատության Դեպարտամենտից, Կալիֆորնիայի Նահանգային Ժողովից, Կալիֆորնիայի Նահանգային Սենատից, Լոս Անջելեսի քաղաքապետից, Գլենդելից և Լա Կրեսենտայից, ինչպես նաև շնորհակալագիր «Cedars-Sinai» բժշկական ցանցից՝ դառնալով առաջին բնաբուժը ով հրավիրվել է բանախոսելու Բեվերլի Հիլզի այդ հեղինակավոր հիվանդանոցում։ Դոկտոր Հայն արժանացել է «Բարձր Ձեռքբերումների Պարգև»-ին՝ Ամերիկյան Նատուրոպատիկ Բժշկական Ասոցիացիայի (ANMA) կողմից։ Դոկտոր Հայը ստացել է երկու հեղինակավոր մեդալ բժշկության և առողջապահության ոլորտում, որոնք երբեք նախկինում չեն շնորհվել որևէ բնաբուժի։

Դրանք են՝

• Բժշկության Նոբելյան մրցանակակիր, իմունոլոգիայի և միկրոբիոմի հետազոտությունների առաջամարտիկ Դոկտոր Իլյա Մեչնիկովի մեդալը՝ ազգերի առողջության ամրապնդման գործում իր գործնական ներդրման համար (RANS),

• Բժշկության Նոբելյան մրցանակակիր, փորձարարական նյարդաբան և հոգեբան Դոկտոր Իվան Պավլովի մեդալը՝ բժշկության և առողջապահության զարգացմանն ուղղված ներդրման համար (RANS)։

Դոկտոր Հայը նաև պարգևատրվել է Հոնդուրասի Հանրապետության հատուկ մրցանակով միջազգային հանրությանը ցուցաբերած ակնառու ծառայությունների համար,  Հայաստանի ՊՆ «Հայրենիքի Զինվոր» և ԵԿՄ «Երկրապահ» մեդալներով, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի պլատինե մեդալով W.A.C.S.J.B.-ից։

Այս տարվա դեկտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին Կալիֆորնիայի Նատուրոպատիկ Ասոցիացիան Լոս Անջելեսում կանցկացնի մեծ համագումար և սիմպոզիում, որին կհաջորդի շքեղ Գալա երեկո և պարգևատրման միջոցառում։

Միջոցառմանը ներկա կլինեն բազմաթիվ հայտնիներ, բժիշկներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տոնելու այս կարևոր իրադարձությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին