▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դժոխքից ողջունում եմ»․ Լևոն Բարսեղյանը կատակում է․․․

«Դժոխքից ողջունում եմ»․ Լևոն Բարսեղյանը կատակում է՝ իր մասին տարածված ասեկոսեների առիթով։ 

Համացանցում տեղեկություններ էր տարածվել, թե Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին սպանել են․ Asekose.am-ի հետ հեռախոսազրույցում՝ հարցին, թե տեղյա՞կ եք տարածվող լուրերին՝  Լևոն Բարսեղյակը կատակեց․ «Ի՞նչ է պատահել, երևի սպանե՞լ են ինձ, դրա համար հեռախոսս չէր դադարում զանգել, ես էլ չէի պատասխանում․․․Գրեք, որ դժոխքից ողջունում եմ, Սալյուտ․․․»։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «18.08.2025։ Մի մոզի կամ էրինջ զառանցել էր քիչ առաջ ու րոպեն մեկ զանգում են, թե մեռել ե՞ս, թե՞ չես մեռել վերջապես»։
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, թե Գյումրիում իր տանը սպանվել է Լևոն Բարսեղյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին