▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիտեցի ֆենոմենալ գործարար, բիզնես գուրու եւ օջախավար Հայաստանի ողնաշար Նարեկ Նալբանդյանի հարցազրույցը»

Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դիտեցի ֆենոմենալ գործարար, բիզնես գուրու եւ օջախավար Հայաստանի ողնաշար Նարեկ Նալբանդյանի հարցազրույցը «Հետք»-ին։ Շարունակում եմ պնդել, որ օջախապետությունը հրաշքների երկիր է, որտեղ դատախազությունը ոչ միայն գնահատում է Ծառուկյանի դղյակը 4.5 մլն դոլար, այլեւ՝ մեկ ուրիշ հրաշքով, բացառապես պատահականությամբ ու չիմացությամբ Նարեկ Նալբանդյանը որոշում է գնել Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ ու դատական գործով անցնող ԱԺ միկրո դղյակը Մոնումենտում եւ, կրկին, մեկ այլ հրաշքով, քննիչն այն հանում է կալանքի տակից որ գործարքը կայանա։ Եվ այդ ամենի մասին մեր պատկառելի գործարարն իմանում է միմիայն տան գումարի բաժինը փոխանցելուց հետո։

***

Հիշեցնեմ, որ մեկ ուրիշ հրաշքով, կրկին այս իշխանության օրոք, Բադալյան եղբայրներից մեկը գնել էր նախկին ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի՝ արդար քրտինքով վաստակած փենթհաուսը Հյուսիսային պողոտայում։ Եվ կրկին այն հանվել էր կալանքից, գնվել ու կրկին դրվել կալանքի տակ։ Այսպիսի պատահական զուգադիպություններ ու հրաշքներ կարող են լինել միմիայն ու բացառապես առանց համակարգային կոռուպցիայի օջախապետությունում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին