ԱրմԼուր-ը գրում է, որ կայքին ահազանգել են Դիլիջանի բնակիչներն այն մասին, որ քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և գլխավոր ճարտարապետը, անտեսելով քաղաքացիների դժգոհությունը, թույլտտվություն են տվել քաղաքի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում տեղադրել ցայտաղբյուր՝ գողական աշխարհի ներկայացուցիչներից մեկի պատվին:
Կայքի հետ զրույցում սակայն քաղաքապետը նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ աշխարհի ներկայացուցչի պատվին են ցանկացել ցայտաղբյուր կանգնեցնել, բայց որոշ քաղաքացիներից առաջարկ ստացել է քաղաքում ցայտաղբյուր կանգնեցնելու, ինչը համայնքապետարանը մերժել է:
Դիտեք նաև՝