
«Դիլիջան» ազգային պարկում նախատեսվում է հանգստյան տան կառուցում: Ինչպես նշված է Բնապահպանության նախարարության կայքում, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել է «Դիլիջան» ազգային պարկի Դիլիջան տեղամասի 19 քառակուսու 4-րդ անտառամասում հանգստյան համալիրի նախագծի բնապահպանական մասը: Նախագծին կարելի է ծանոթանալ եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում: Բնապահպանության նախարարության կայքում նախագիծը տեղադրված չէ:


