|
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես, գործող իշխանության «Դեղին» մամուլի լրագրողը՝ մի լուզեր, որն ամբողջ կյանքում մարդկանց շանտաժի է ենթարկել բամբասանքներով ու դրա դիմաց փող վերցրել, կրկին ցույց տվեց, որ այդ գործում վարպետ է։
Պետություն, պատերազմ կամ արտաքին քաղաքականություն ղեկավարելը նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվում։ Բայց մարդկանց վրա ցեխ շպրտելն ու հանրային տիրույթում զզվելի կադրեր ցուցադրելը՝ այս գործում նա վարպետ է։ Ինչպիսի՜ ստորություն։
Դե ինչ, պատրաստվե՛ք, այս հանցախմբի տղանե՛ր և աղջիկնե՛ր։ Պատրաստվե՛ք պատասխան տալու յուրաքանչյուր ընկերուհու կամ ընկերոջ, յուրաքանչյուր սիրուհու, յուրաքանչյուր դավաճանության, ավանդական ու ոչ ավանդական կապերի, թմրանյութերի, գիշերային ակումբների, անկողնում անցկացրած բոլոր հաճելի պահերի համար։ Երբ լոգանք եք ընդունում կամ զուգարան գնում՝ ստուգե՛ք, արդյոք ձեր գլխավերևում տեսախցիկ չկա։ Երբ քայլում եք փողոցով կամ քնած եք անկողնում՝ շոշափե՛ք, նայե՛ք, ստուգե՛ք՝ արդյոք ձեզ չեն նկարահանում։ Երբ առավոտյան տաբատ եք հագնում, համոզվե՛ք, որ ձեզ չեն հետևում։
Ու այս տիպը խոսում էր արևմտյան արժեքներից։ Արևմուտքում նրանց բոլորին կդատեին անձնական կյանքին միջամտելու և գաղտնիությունը խախտելու, երեխաներին հասանելի հարթակներում նման նյութեր տարածելու համար։
Դեղին մամուլի լրագրողը, որին գնել է արևմտյան հետախուզությունը, Հայաստանը վերածել է խայտառակ ռեալիթի-շոուի, իսկ հիմա արդեն՝ մեծահասակների համար նախատեսված X-շոուի, որտեղ տեսախցիկը ձեռքներին մտնում են մարդկանց տաբատների մեջ։ Ինչպիսի՜ կեղտ, ինչպիսի՜ խայտառակություն։
Իսկ ինչի՞ են վերածվել այն ծառայությունները, որոնք պետք է ապահովեին մեր անվտանգությունը... Ինչո՞վ են նրանք զբաղված՝ այս չարացած լուզերի բոլոր ընդդիմախոսների ու նրանց հարաբերությունների համատարած հետապնդմա՞մբ։
Դու լավ կանես պատասխան տաս, թե ինչպես հրահրեցիր ու պարտվեցիր պատերազմը, ինչպես դավաճանեցիր մեր հայրենակիցներին, ինչպես ջախջախեցիր մեր երկիրը։ Ու ուշադրությունը մի՛ շեղիր։ Իսկ թե ով ում հետ ինչով է զբաղվել, դա նրանց անձնական գործն է, և նրանց տաբատի մեջ մտնել, առավել ևս դա հանրային տիրույթում ցուցադրել կարող է միայն վերջին ստահակը։ Ի վերջո, մարդը չի փոխվում. ոնց եղել է շանտաժիստ լրագրող, այդպես էլ մնացել է։ Թֆու։
Բարի գալուստ մեր համահայկական պո*նո-շոու։ Անհամբեր սպասում ենք նոր կադրերի։ Թֆու, զզվանք»։
|