▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ մեծ հարց է՝ ո՞վ ումից և ի՞նչ պետք է սովորի…Հասմիկ Պապյան

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«JLo-ի համերգը կարող եք վայելել, հիանալ, զմայլվել, (ըստ ճաշակի…),

բայց ոչ մի դեպքում իրավունք չունեք հայ կանանց «հորդորել» օրինակ վերցնել, կամ հետևել նրան։

Հայ կինը գաղթի ճանապարհին իր կռնակին մագաղաթներ ու գրքեր է կրել, 90-ական թվականների անլույս,անջուր և ցուրտ տարիներին երեխաներին օսլայած, ձյունաճերմակ շապիկներով ամեն առավոտ դպրոց է ճանապարհել, մոտ մեկ տարի շրջափակված Արցախում ընտանիքի համար կերակուր հայթայթել, սփոփել և ուժ է տվել, ոչ թե ողջ կյանքում առանց դադարի «բռնացել» է իր մարմնի և հոգու վրա, օրերով դուրս չգալով «ֆիթնես» սրահներից…

Դեռ մեծ հարց է, ո՞վ ումից և ի՞նչ պետք է սովորի…»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին