|
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք»։ *** Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս են դատապարտել, որ համաներման տակ չընկնի, հայտարարել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը Նա նաև հայտնել է, որ Համբարձումյանի դեմ ցուցմունք տված 4 անձից 3-ը դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել են իրենց ցուցմունքներից, իսկ դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք չի կատարել։ Այսինքն՝ դատարանում հարցաքննված որևէ վկա մեղադրական ցուցմունք չի տվել։ Դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական վերդիկտ։ Դիտեք նաև՝ |
Դավիթ Համբարձումյանին բանտարկելու որոշման մանրամասները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


