▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազը ցուցում է տվել բերման ենթարկել Սուրիկ Խաչատրյանի որդուն

 

Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու նպատակով  ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, ուստի գործով հսկողություն իրականացնող  դատախազը քննչական մարմնին ցուցում է տվել մի շարք անձանց  բերման ենթարկելու վերաբերյալ կայացնել որոշումներ:
Միաժամանակ նախաքննական և հետաքննական մամիններին  ցուցումներ են տրվել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ասված է ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ խոսքը Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ միջադեպի մասին է, որի հետեւանքով Գորիսի բնակիչներից մեկը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ: Ըստ մամուլի հաղորդագրության, Սուրիկ Խաչատրյանի որդին այս օրերին «փախած» է

Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու նպատակով  ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, ուստի գործով հսկողություն իրականացնող  դատախազը քննչական մարմնին ցուցում է տվել մի շարք անձանց  բերման ենթարկելու վերաբերյալ կայացնել որոշումներ:

Միաժամանակ նախաքննական և հետաքննական մամիններին  ցուցումներ են տրվել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ասված է ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ խոսքը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի մասին է, որի հետեւանքով Գորիսի բնակիչներից մեկը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ: Ըստ մամուլի հաղորդագրության, Սուրիկ Խաչատրյանի որդին այս օրերին «փախած» է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին