▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դաստակներին կապտուկներով տեսախցիկների առաջ հայտնված ՔՊ-ական Լուլուն հայտարարել է...»

ԲլոգՆյուզ-ը գրում է․ «Դաստակներին կապտուկներով տեսախցիկների առաջ հայտնված ՔՊ-ական Լուլուն հայտարարել է, թե այն ինչ որ մենք հենց հիմա ունենք, շատ ավելին է, քան ունեցել ենք տասնյակ տարիներ: Նա սա ասել է՝ խոսելով արցախցիների իրավունքների պաշտպանության ու սպասվող ընտրությունների մասին:

Հարց՝ Լուլուին՝ իսկ հիմա ի՞նչ ունենք: Տասնյակ տարիներ ի վեր ունեցել ենք դե ֆակտո ավելի քան 42000 քկմ-անոց երկիր, ունեցել ենք ազգային արժանապատվություն, տարածաշրջանում զգալի դերակատարություն, ունեցել ենք մեր առաջ կզած ու ցավից ոռնացող Ադրբեջան և այլն: Հիմա ունենք այս ամենի հակառակը. մենք ենք հայտնվել Իլհամի կրնկի տակ ու ցավից ոռնում, կորցրել ենք երբեմնի նշանակաւոթյունը տարածաշրջանում, մնացել փաստացի անտեր, 42000-ից դարձել եսիմ ինչ, իրար միս ենք ուտում ու փորձում ազգովի Նիկոլի արածները մի կերպ մարսել:

Ո՞վ կամ ովքե՞ր են այս ամենից բացառապես շահել: Մե՛կ թուրքերը, մե՛կ էլ ՔՊ-ականները: Օրինակ՝ եթե չլիներ Նիկոլը, Լուլուն հազար տարի պատգամավո՞ր էր դառնալու, պետության ճակատագրին առնչվող հարցե՞ր էր քննարկելու, ո՞վ էր լինելու․․․»։ 

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին