▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանիել Իոաննիսյանը հիմա էլ Կարպիս Փաշոյանին է սպառնում դատարանով

Ժամեր առաջ հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Շաբաթներ առաջ Դանիել Իոաննիսյանը ինձ մեղադրում էր Ռուսաստանից ֆինանսավորվելու մեջ և խոստանում ապացույցներ ներկայացնել։ Իմ մասով ապացույցներ չկան, փոխարենը արդեն իսկ անհերքելի ապացույցներ կան, որ Իոաննիսյանը և քաղ․ հասարակության իր գործընկերները Նիկոլ Փաշինյանի կամակատար գործիքներն ու պրոպագանդիստներն են։ Իրավականության կեղծ քողի ներքո Իոաննիսյանը պարբերաբար հաղորդումներ է տալիս իրավապահ կառույցներին, ինչից հետո պատժիչ համակարգը անցնում է գործի՝ տեռորի ենթարկելով Հայ եկեղեցու ներկայացուցիչներին և Փաշինյանի հակառակորդներին։ Թո՛ղ հանրությունը իմանա, որ Արագածոտնի թեմի առաջնորդի և քահանների հետապնդման ետևում կանգնած է հենց Իոաննիսյանը, ավելի շուտ նրա բոլշևիկյան «նավոդկան»։
Ահա այսպիսի քաղ․ հասարակություն ունենք մենք, որը մաքրվելու և առողջանալու պետք ունի։ Իսկ դրա համար էլ Հայաստանին օտարերկրյա գործակալների մասին օրենք է անհրաժեշտ ու շատ հրատապ։ Թե չէ նույն կառույցները անօրինականություն և հետապնդումներ են նախաձեռնում, հետո լեգիտիմացնում դրանք ու միջազգային ատյաններում խոսում հայկական դեմոկրատիայի մասին»։
Նրա այս գրառման տակ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը սպառնալից մեկնաբանություն է թողել. «Սուտ ես ասում և դրա համար պատասխան կտաս դատարանում»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին