▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն՝ վթարի պատճառով․ հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ

Երեկ՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կոմիտասի պողոտայից 2 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Երևանի բնակիչներ 29-ամյա Կարապետ Ե.-ն  և  30-ամյա Կարեն Ե.-ն՝ երկուսն էլ դանակահարված։
Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են վթարված մեքենաներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված վայրում տեղի է ունեցել վթար, որն այնուհետև վերածվել է վիճաբանության, ապա՝ ծեծկռտուքի, իսկ վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկի ոտքին եղել է պրոբացիոն ծառայության կողմից տեղադրված հատուկ «բրասլետ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին