▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցորենի տեսքով «կուտ» է, որն առավել անխոչընդոտ կդարձնի Մեղրու հանձնումը Ադրբեջանին․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր է ողջ իշխանական քարոզչական միջոցները աղաղակում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներմուծելու մասին։ Տեղի ունեցածը գործնական ապացույցն է այն բանի, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրով Նիկոլ Փաշինյանը Մեղրին հանձնել է Ադրբեջանին։ Ասվածի ապացույցն այն է, որ Ադրբեջանի տարածքով տարանցիկ հայկական նշանակակտ հասնող բեռնափոխադրման համար ոչ մի տեղ ոչ մի նոր փաստաթուղթ չի ստորագրվել, որովհետև ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են ԱՊՀ անդամ պետություններ, իսկ ԱՊՀ գործող կարգավորումները թույլ տալիս են առանց որևէ նոր համաձայնագրի ստորագրման կատարել նման գործարքները։ Նույնը վերաբերում է Հայաստանի տարածքով ադրբեջանական նշանակակտ առաքվող բեռների փոխադրումներին։ Այսինքն, Ադրբեջանից Նախիջևան կամ այլ ուղղություններ ադրբեջանական բեռներ Հայաստանի տարածքով փոխադրելու համար Վաշինգտոնում նոր համաձայնագիր կնքելու կարիք չկար։ Բայց Վաշինգտոնում կնքվել է այդ համաձայնագիրը, ինչն այլ բանի մասին, քան բեռնափոխադրումը. այն տարբեր է գործող իրավակարգավորումների,ց, այն` Մեղրին Ադրբեջանին ֆիզիկապես հանձնելու և հայ-իրանական սահմանին ամերիկյան ռազմաբազա ստեղծելու մասին է։

Ռուսաստանից Հայաստան ցորեն միշտ էլ ներմուծվել է Վրաստանի տարածքով։ Այդ ճանապարհին Ադրբեջանին ավելացնելու գործնական անհրաժեշտություն չկար, որովհետև Ադրբեջանը շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը, իսկ բեռը Ռուսաստանից Ադրբեջան մտնելուց հետո ստիպված է եղել Հայաստան հասնել Վրաստանի տարածքով։ Սա ցորենի տեսքով «կուտ» է հայ հասարակության զգոնությունը հերթական անգամ բթացնելու, սուտ խաղաղություն կերակրելու համար, որն առավել անխոչընդոտ կդարձնի Մեղրու հանձնումը Ադրբեջանին։ Իսկ այդ գործարքի կայացումից, ամերիկյան զորքը սահմանին տեղակայելուց հետո, Ադրբեջանի սահմանապահ ծառայությանն ընդամենը մեկ բանավոր հրամանը բավարար է, այսօրվա ներկայացումն ավարտելու համար»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին