Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
***
***
***
Ազատության հրապարակում` «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքն է՝ հաջակցություն բոլոր ապօրինի կալանավորվածների՝ գործարար Սամվել Կարապետյանի, Սուրբ Եկեղեցու Սրբազան հայրերի և բոլոր քաղբանտարկյալների: «Ազատություն ազգային բարերար Սամվել Կարապետյանին, մեր Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերին, բոլոր քաղբանտարկյալներին: Ցույց տանք մեր միասնականությունն ու վճռականությունը՝ մեր ձևով»,– ասված էր հայտարարության մեջ։ Հանրահավաքից հետո սպասվում է երթ դեպի ԱԱԾ։ *** Արհեստական խցանումներ, անվճար բենզին...ՔՊ֊ն փորձել է խափանել «Մեր ձևով» շարժման հանրահավաքը Սպուտնիկ Արմենիան գրում է՝ տեղեկություններ կան, որ ՔՊ֊ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ ասոցացվող բենզալցակայաններում անվճար բենզին բաժանելու ակցիա է իրականացվում, ինչի հետևանքով արհեստական հերթեր են ստեղծվել, և երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը գրում է, որ բացի երթևեկության խոչընդոտներից, իշխանությունները, ըստ տարբեր աղբյուրների, ներքին հրահանգներ են տվել պետական կառույցների, բանկերի, ՀԷՑ֊ի և այլ կառույցների աշխատակիցներին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո չմասնակցել հավաքին Դիտեք նաև՝ |
|
«Հայաստանում կալանքը ամենից հաճախ լսվող բառերից է, Հայաստանում կալանավորում են խոսքերի, մտքերի, նույնիսկ Մայր Աթոռը պաշտպանող նախադասության համար․ ժողովրդավարության ճգնաժամի ականատեսն ենք»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում մեկնարկած «Մեր ձևով» շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Իրավունքի գերակայությունը, իրական արդարադատությունը վերացական հասկացություններ չեն, բոլորիս առօրյա կյանքի կենսական մասն են, և երբ ապօրինաբար կալանավորում են ակցիայի մասնակցից մինչև պատգամավորներ, քահանայից մինչև սրբազաններ, գործարարից մինչև ազգային բարերար, անպայման ունենալու ենք պառակտում, վախ անարդարություն»,- նշեց Վարդևանյանը՝ կոչ անելով փոխել միջավայրը և միասնաբար ասել՝ այո՛, ես իմ եղբոր պահապանն եմ, ես իմ սրբազանների պահապանն եմ, ես իմ ազգային բարերի պահապանն եմ, ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ։ ***
|