Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հեյ, ազգային գաղափարախոսական, պահպանողական «հերոսական» կուսակցություններ, դուք, որ մեկը մյուսից հին ու հպարտ եք՝ 100 տարվա տարբերությամբ (1890–1990թթ.)… հետո՞ ինչ է լինելու։
Դուք, որ պատմության մեջ կանգնել եք Օսմանյան կայսրության ու Խորհրդային Միության դեմ, այսօր ինչպե՞ս է, որ միակ թշնամին միմյանց մեջ եք գտել։
Հաղթել եք կայսրություններին, բայց պարտվել եք ինքներդ ձեզ։
100 տարի անց՝ նույն «ազգային» խոստումները, բայց նոր թիրախներ… և նույն անզորությունը։
Եվ արդեն յոթ տարի է՝ չեք կարողանում չեզոքացնել Հայաստանի ամենաակնհայտ չարիքին՝ նիկոլին։
Լավ, չկա՞ մի քաղաքական ռետին, որ այս ամբողջ մառազմը ջնջի մեր կյանքից...»։
Դիտեք նաև՝