«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այսօր տեղի ունեցավ ինձ Երևանի ավագանու մանդատից ապօրինաբար զրկելու հայցով դատական հերթական նիստը։ Զարմանալի չէր, որ այս գործով ևս 2,5 միավորանոց քաղաքային իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել։ Պարզ է, որ չեն կարողանա հիմնավորել Երևանի ավագանու մանդատից ինձ զրկելու օրինականությունը։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 3-ին, ժամը 14։30-ին։
Հ.Գ. էդ որոշումն ապօրինի քաղաքական բնույթ ուներ` ինձ լռեցնելու, բայց միևնույնն է, չի ստացվելու, մեր քաղաքացիներից ստացված մանդատը ես իրացնում եմ՝ ակտիվորեն պայքարելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ, իսկ սա պարզապես սկզբունքի հարց է, դրա համար էլ դիմել ենք դատարան»։
«Չի ստացվելու լռեցնել ինձ»․ Սոնա Աղեկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին
ավելին

ավելին

ավելին

ավելին