Չի բացառվում, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ դավերը նյութվում են ոչ միայն ՀՀ իշխանական կաբինետներում, այլև Հայաստանից դուրս, օրինակ` Վատիկանում, ԱրմենիաSputnik–ին ասել է պատմական գիտությունների դոկտոր, կրոնագետ Ստեփան Ստեփանյանցը։
«Մենք տեսնում ենք, որ բոլորը գնում են Վատիկան էս վերջերս։ Ի՞նչ են ուզում Վատիկանից, ես չեմ հասկանում։ Ադրբեջանի նախագահի կինը գնաց, հետո մեր պաշտոնյաները գնացին։ Մենք Ի՞նչ է, ուզում ենք Էջմիածինը լատինացնենք, դարձնենք կաթոլիկ եկեղեցի՞, ի՞նչ ենք մենք ուզում։ Մի ծայրահեղությունը բողոքական եկեղեցին է, մյուսը` կաթոլիկ եկեղեցին։ Այդ պայքարը միշտ եղել է Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում, Արևմտյան Հայաստանում։ Կաթոլիկները, բողոքականները միշտ եկել են ու հոգեորսությամբ են զբաղվել, որպեսզի իրենց դիրքերը ամրացնեն, ամրապնդեն»,–ասել է նա։
Կրոնագետը շեշտել է, որ Հայաստանում վտանգավորության աստիճանի շատացել են հակաքրիստոնեական աղանդները, կամ, ինչպես իրենք են իրենց կոչում` «եկեղեցիները»։
Պաշտոնական տվյալներով` ՀՀ–ում այսօր 147 աղանդ կա։
Հայ առաքելական եկեղեցու շուրջ կատարվող զարգացումների մասին զրույցի մանրամասները` այստեղ:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝


