▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգիտեմ՝ աստղերը ո՞նց էին դասավորվել․․․Ագնեսա Խամոյան

Աստղերը ո՞նց էին դասավորվել, որ Սամվել Կարապետյանի գործը մակագրվել է դատավոր Դանիելյանին. Ագնեսա Խամոյանը կակսկածի տակ դրեց էլեկտրոնային մակագրման համակարգը

«Շատ  «պատահական» Սամվել Կարապետյանի գործը մակագրման համակարգով ընկնում է Արմեն Դանիելյանին։ Հանուն այդ գործի Արմեն Դանիելյանը հետաձգում է իր արձակուրդը, իսկ ես, որքան գիտեմ, արձակուրդ գնացող դատավորին 10–15 օր առաջ գործ չի մակագրվում»,– ընդգծեց պատգամավորը։ 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը վստահեցրեց, թե էլեկտրոնային մակագրման համակարգը ավտոմատացված է և պատահականության սկզբունքով է ընտրում, իսկ այդ համակարգին ցանկացած միջամտություն քրեորեն հետապնդելի արարք է։  

***

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում առաջադրված դատավոր Արմեն Դանիելյանի թեկնածությունը մերժելի է ընդդիմադիր պատգամավորների համար։ Նրանց խոսքով՝ Արմեն Դանիելյանը դարձել է ՔՊ-ի սրտի դատավորը, քանի որ մերժում է քաղաքական հիմքով կալանքների դեմ բողոքները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեսանյութ ցուցադրեց՝ հիշեցնելով 2012 թվականին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կարծիքը Արմեն Դանիելյանի մասին։ Տեսանյութում դատարանի առջև իրականացվող բողոքի ակցիան է, երբ դատում էին ՀԱԿ ակտիվիստներին, այս մասին ասաց Խամոյանը՝ ցուցադրելով Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ «Եթե դատարան ասելով նկատի ունեք շենքը, ապա կարող ենք կոչել, իսկ ներսի պարունակությունը դատարան անվանել չենք կարող»,- ասել էր Փաշինյանը։
«Ներսի պարունակությունը այդ ժամանակ դուք էիք, պարոն Դանիելյան, որ այսօր դարձել եք ՔՊ-ականների սրտի դատավորը, քանի որ կալանք եք տալիս բոլոր այն մարդկանց, ում ցանկանում է այս իշխանությունը»,- ասաց Խամոյանը։

***

ԲԴԽ-ն որպես վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու առաջադրել է նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ քաղաքական հիմքով բոլոր կալանքների դեմ բողոքների մերժումը եղել է Արմեն Դանիելյանի ձեռքով․ «Ռոբերտ Քոչարյան, Արթուր Սարգսյան, Ավետիք Չալաբյան, Մենուա Հովսեփյան, Մանվել Փարամազյան, այս բոլոր մարդկանց կալանքների դեմ բողոքների մերժումը նրա ձեռքով է եղել»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ ցանկություն հայտնելով, որ Արմեն Դանիելյանը անպայման ընտրվի Վճռաբեկ դատարանի դատավոր․ «Գիտե՞ք՝ ինչու, որովհետև փաստաբանական ամբողջ ընտանիքը երջանիկ կլինի, և նա ի վիճակի չի լինի բազմաթիվ կալանքներ տալ»,- ասաց Մանուկյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին