Հավելենք, որ լրագրող Գոհար Հակոբյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ես որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետեւորդ՝ շատ վատ կգայի,եթե սույն անձը լավ տպավորություն ստացած լիներ Վեհափառից: Թող իր տպավորությունները դրական լինեն միայն կարգալույծ Սծյոպից։
Մինչ այդ՝ լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման մասին ասել էր․«Երբ 2020 թվականին հանդիպեցի, շատ վատ տպավորություն ստացա և էլ չեմ ուզում հանդիպել»։
Արայիկ Հարությունյանը պատմել է, որ Վեհափառին հանդիպել է, երբ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից անելու շուրջ լարվածություն է եղել․ «Զրույցի ընթացքում մեղադրանք էր հնչում, թե ես վնասում եմ եկեղեցուն»,- ասել է Հարությունյանը՝ պատմելով, թե ինչպես է կաթողիկոսը որպես ապացույց ինչ-որ միջոցառումից լուսանկար ցույց տվել՝ մեղադրելով, որ Հարությունյանի կազմակերպած միջոցառմանը ներկա է եղել նաև կարգալույծ մի հոգևորական։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը ո՛չ այդ միջոցառման կազմակերպիչն է եղել, ո՛չ էլ ճանաչել է Վեհափառի մատնանշած անձնավորությանը․ «Էս բարքերով, էս կեղծիքով՝ էն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ, պապկա ուներ, որի մեջ դրված էր էդ կեղծիքը, և էդ կեղծիքով հոգևորականներին կերակրում էր»,- ասել է Հարությունյանը։