▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության ընդունումը կբերի «Երևանյան հիվանդության» նոպաների թեթևացմանը.Նոր բացահայտում

«Հայկական» կամ «երևանյան» հիվանդությամբ հիվանդանում են  հիմնականում զոհերի սերունդները՝ արևմտահայերը: Շատ քիչ  աշխատանքներ կան՝ Ցեղասպանության զոհերի հոգեախտաբանական վիճակի մասին: Անցել է 100 տարի, բայց կրում ենք  այդ գերհզոր սթրեսի հետևանքները:  Դրանք արտահայտվում են  վախով, տագնապով, ագրեսիայով, ատելությամբ, մեծամտությամբ: Սթրեսը խորն է լինում, երբ փոքր ես, իսկ Ցեղասպանությունը վերապրածները երեխաներ են:  Եվ դրա համար այն մխրճվել է մեր հոգեկան աշխարհում, անցել է 100 տարի ու նա իր մասին ասում է: Ինչպես որ ցանկացած պատերազմից հետո տասնյակ ականներ են պայթում՝ խաղաղ բնակչությանը հիշեցնելով պատերազմի մասին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեթերապևտ  Արմեն Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ 2007-2008թթ. Ռուանդայի ցեղասպանությունից հետո գիտությունն ապացուցել է, որ Ցեղասպանությունը կարող է առաջացնել գենետիկ մուտացիաներ:

«Սթրեսն, այո՛, ազդել է մեր մուտացիաների վրա, և մենք դա կրում ենք: Հիվանդությունը սկսվում է հոգեկան աշխարհից: Հիվանդի մոտ պարբերաբար արտահայտվում է վիշտ, ցավ, տանջանք, մղձավանջ, երեխաների մոտ՝ գիշերային սարսափ: Հիվանդը մեկուսանում և սպասում է ինչ-որ արհավիրքի: Դրանից հետո առաջանում էին ուժեղ ցավեր, ջերմություն ու անցնում էր:

Սթրեսի նշաններից մեկը հիշողության գալն է, մյուսը՝ խուսափելը, իսկ 3-րդ կետը՝ գերզգայուն լինելը, թե ինչ-որ վատ բան է լինելու: Այս բոլոր նշանները այս հիվանդների մոտ կան: Բժշկելու համար կարևոր է վերապրելը և հետո, շատ է օգնում «Նարեկը», քանի որ այն հայության խղճմտանքի ամենաջինջ աղաղակն է:

Հիվանդներից մեկն ասում է՝ երբ տեսել է թե ինչպես են հղի կնոջը թուրքերը վնասում՝ ընկել է գետնին ու փորը բռնել»,-նշեց Արմեն Ներսիսյանը:

Բանախոսը նկատում է՝ վիշտը պետք է արտահայտվի, դուրս գա.

«Հիվանդներից մեկը մի օր ինձ ասաց, թե մտածում է, որ Ցեղասպանության ընդունումը կբերի այս հիվանդությունների նոպաների թեթևացմանը: Այո՛, այդպես է: Մեկ այլ հիվանդ նշում էր, որ ավելի շատ վատանում էր ապրիլ ամսին՝ հատկապես 22-23-ին:  Եվ, ես կարող եմ ասել, որ այո, այս ամսին այդ հիվանդների մոտ նոպաների սրացում է գնալու»: 

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին