▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է քրեական հեղինակություն Նոդար Ալոյանը

Մոսկվայում ձերբակալվել է Վրաստանի 37-ամյա քաղաքացի, «Նոդար թբիլիսցի» մականունով հայտնի քրեական հեղինակություն Նոդար Ալոյանն, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Բելգիայում եւ Ֆրանսիայում հանցագործություններ կատարելու կասկածանքով:

Ըստ «Վեչերնյայա Մոսկվա»-ի հաղորդման, Նոդար Ալոյանի  նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել հանցագործությունների համար, որոնք որակվել են որպես մաֆիոզ տիպի տրանսազգային հանցավոր խմբավորման ստեղծում: Նոդար Ալոյանը մեղադրվում է նաև գողության, դրամաշորթության եւ փողերի լվացման մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին