▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր որոշումները չեն կարող Նիկոլ Փաշինյանի սրտով չլինել»․ Լևոն Քոչարյան

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ պաշտպաններ Արամ Վարդևանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Որպես միջնորդության դրդապատճառ մեջբերվեց նրա կողմից «Սրբազան պայաքար»-ի գործով կալանավորված անձանց նկատմամբ կայացված որոշումները։
«Թվում է՝ ի՞նչ կապ ունեն այդ գործերը այս գործի հետ։ Սակայն, ձեր վարույթում եղել են բազմաթիվ գործեր, որոնք ունեցել են ակնհայտ քաղաքական երանգներ և ես չգիտեմ այդ գործերից գոնե մեկը, որի մասով արդարադատություն իրականացնելու համար ունեցել եք անկախություն։ Համոզված ենք, որ այս գործով էլ չեք լինելու անկախ՝ հաշվի առնելով իմ անձը։ Ցանկացած օբյեկտիվ որոշում հաճելի չի լինելու իշխանություններին և ձեր որոշումները չեն կարող լինել այնպիսին, որ Փաշինյանի սրտով չլինի»,- փաստաբանների միջնորդությանը միանալով՝ ասաց Լևոն Քոչարյանը։
Դատավորի կողմից մերժվեց միջնորդությունը՝ հիմնավորմամբ, թե անհնար է կողմնակալ վերաբերմունքի դրսևորում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին