▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձենդ կտրի՛». Մեսրոպ Մանուկյանը՝ Անի Խաչատրյանին

«Արձանագրում եմ, որ Անի Խաչատրյանը փաստում է, որ ինքը գիտի, որ Գևորգ Ստեփանյանի դեմ կատարված ոտնձգությունն անձնական բնույթի է»,- արձագանքելով ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ելույթին՝ ասաց «Մայր Հայաստան»-ից Մեսրոպ Մանուկյանը: Դահլիճում լսվեց Խաչատրյանի ձայնը, որին ի պատասխասխան՝ Մանուկյանը նշեց. «Երբ խոսում եմ, հետևից չլսեմ ինչ-որ ձեն: Ձենդ կտրի՛, ես չէի խանգարում քեզ»:

Ավինյանը նկատողություն արեց. «Այս տոնայնությամբ այլևս չխոսեք»:

***

«10 օր առաջ իմ ընտանիքի հանդեպ տեղի ունեցած ոտնձգությունը չի ստացել ոչ մի գնահատական, որը գնահատում եմ քաղաքական հայացքների դեմ ոտնձգություն՝ մի քանի թափթփուկների կողմից: Սպասելու ենք գնահատականի: Կա ձերբակալված, որը ոչ մի կապ չունի իմ հետ: Սա իշխանության ուսերին է ու բոլորը պետք է պատասխան տան»,- Երևանի ավագանու նիստի ժամնանակ հայտարարեց ընդդիմաիդր անդամ Գևորգ Ստեփանյանը՝ անդրադառնալով իր ընտանիքին պատկանող ավտոմեքենայի հրկիզման դեպքին:

***

«Էդ որ ասում եք՝ «Մայր Հայաստան»-ը, տերերը... «Մայր Հայաստան»-ն ունի հիմնադիրներ, առաջնորդներ: Էդ էժանագին մանիպուլյացիաները թարգեք, թե չէ որ մտնենք էդ դաշտ, կխորանանք, կգնանք, կհասնանք 2017թ.` «Ելք» դաշինքի քավորներն ովքեր են եղել»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով. «Մի բզբզեք, էդ բունը մի քանդեք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին