▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեմ ուզում այդ խայտառակությանն արձագանքել». Սերժ Սարգսյան

«Չեմ էլ ուզում այդ խայտառակությանն արձագանքել»,- դատական նիստից հետո, պատասխանելով Հովհաննավանքում տեղի ունեցածի մասին լրագրողի հարցին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ նա խոսել էր Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորման մասին:

Ինչպես հայտնել էինք, Հայաստան ժամանելուն պես Մասիսի համայնքապետ, ընդդիմադիր Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իր գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ դատական համակարգը քաղաքականացված է ու դատավճիռները կախված են մեկ անձի կամքից. «Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ, բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել: Բնականաբար դա կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի պատժամիջոցի վրա»,- նշեց Սարգսյանը:

Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

***

«Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են: Իմփիչմենթի գործընթացում նա մնալու է վարչապետի մեր թեկնածուն»,- դատական նիստից հետո, կրկին անդրադառնալով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին